ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 6-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության և Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհուրդների նիստերին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք:







































