2000-2008 թթ. Մեքսիկայից անօրինական ճանապարհով 416 մլն դոլար է դուրս հանվել: Այս ցուցանիշով Մեքսիկան երրորդն է` Չինաստանից և Ռուսաստանից հետո: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Global Financial Integrity միջազգային կազմակերպության հաշվետվությունում: Ըստ այդ հաշվետվության` Մեքսիկայից կապիտալի անօրինական արտահոսքը տարեկան 46 միլիարդ դոլար է կազմում: Դրանք հիմնականում թմրանյութերի անօրինական շրջանառությունից ստացվող փողերն են և կուռումպացված չինովնիկների վերցրած կաշառքը:
Global Financial Integrity-ի տվյալներով, մասնավոր ներդրողների համար ամենագրավիչը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Հավայան կղզիներն են: