Հարավային Սուդանի բանակը հայտարարել է, որ իրենց հաջողվել է հարվածել սուդանական բանակին պատկանող ՄԻԳ-29 ինքնաթիռը:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն՝ եթե այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա դրա մնացորդները կարող են վկայել այն մասին, որ Սուդանի բանակը խախտել է Հարավային Սուդանի օդային տարածքը:
Երկու երկրներն էլ վերջին մի քանի ամիսների ընթացքում միմյանց մեղադրում են ռազմական սադրանքների մեջ: Փորձագետների կարծիքով՝ նրանց միջև լարվածությունը գնալով աճում է և կարող է վերածվել բացահայտ հակամարտության:






































