Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում գտնվող 142-ամյա հայ բողոքական եկեղեցին վերածվել է թուրք կանանց կրթական կենտրոնի: Վերջինս գործում է 1960-ական թվականներից սկսած, երբ Դիարբեքիրից հեռացան վերջին հայ բողոքականները:
Այժմ այստեղ կանանց սովորեցնում են մետաքսագործություն ու արծաթագործություն, որոնք հանդիսանում էին տեղի հայերի ու ասորիների մենաշնորհը: Տարեկան Դիարբեքիրի հայ բողոքական եկեղեցում սովորում են 300 երիտասարդ աղջիկներ ու կանայք:










































