Երեկ կայացավ Իտալիայի առաջնության 19-րդ տուրից հետաձգված «Ինտեր»-«Չեզենա» հանդիպումը: Միլանցիները հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարան Լեոնարդոյի գլխավորությամբ: Հանդիպման 15-րդ րոպեին արդեն տանտերերն առջևում էին երկու գնդակի տարբերությամբ. Էտոոն ու Միլոտոն դարձան մեկական գոլի հեղինակ, բայց դեռ առաջին խաղակեսում «Չեզենա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հաղթական գոլը 45-րդ րոպեին խփեց «Ինտեր»-ի պաշտպան Քրիստիան Կիվուն: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Յուվենտուս»-ին ու «Ռոմա»-ին և այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:









































