«Հրապարակ»-ը գրում է, որ ըստ ՀՀԿ-ականների` ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
«Ինչպես հայտնի է` այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են` խորհրդարանական ընտրություններից հետո նրան պաշտոնի բարձրացում է սպասվում: Արդեն տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հիմնական հավակնորդն է»,- ապա թերթը հավելում է.
«Իսկ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից հետո հանել: Մեր աղբյուրներն ասում են նաև, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Աբրահամյանի համար կլինի միջանկյալ: Աբրահամյանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մինչև նախագահական ընտրություններ, որից հետո էլ կարող է ակնկալել ավելի հիմնավոր և երկարատև նշանակում պետական կառավարման համակարգում»:










































