Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Ըստ ստուգաբանության պատգամավոր բառը նշանակում է հրեշտակ, լատիներեն` Angelus: Առաջին հայացքից մեր պատգամավորները ավելի շուտ հրեշտակների օպոնենտներին են նման, քան բուն հրեշտակներին,բայց դատեք ինքներդ.
•Հրեշտակները չունեն սեփական կարծիք և համոզմունքներ,
•նրանք ոչինչ չեն անում ինքնուրույն, այլ սպասարկում են Աստծո ցանկությունները և պատկերացումները:
•ԱՅՆ հրեշտակները որ առավել հավատարիմ և կրքոտ են սպասարկում ԱՍՏԾՈՒՆ, առաջ են գնում, իսկ բարձրյալի հետ անհամաձայնություն ունեցողները տեղում անիծվում են և համակարգից դուրս վռնդվում:
ԱՅՍ առումով մեր ներկա և ապագա պատգամավորները, կարելի է ասել, կայացած հրեշտակներ են:










































