ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարդիկ փորձում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել:
«Բանն այն է, որ Պարոնյան փողոցում գտնվող ԵԿՄ Կենտրոնի կազմակերպության գրասենյակի տարածքի մի մասում շարունակում են հավաքվել Գյումրյանի մարդիկ, իսկ մյուս մասում` բաժանմունքի նոր ղեկավարն ու անդամները: Ըստ Գյումրյանի` ԵԿՄ այդ նոր անդամները մեքենա են կանգնեցրել իրենց մուտքի դիմաց, այդպիսով փակել են մուտքը` թույլ չտալով, որ իր համախոհները շենք մտնեն: Նախկին ԵԿՄ-ականները, սակայն, կոնֆլիկտ չեն հրահրել և հեռացել են»,- ապա թերթը հավելում է.
«Իսկ նորերը հավաքվել են ու ինչ-որ փաստաթղթեր բերել` լրագրողներին ապացուցելու նպատակով, որ Արտաշես Գյումրյանը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, և որ կառույցին տրամադրված գումարները նպատակին չեն ծառայել: Լարվածությունը «Երկրապահում» շարունակվում է: Մեր տեղեկություններով` առաջիկայում այդ կառույցից էլի մարդիկ են դուրս գալու»:









































