ՉԼ գավաթի 2011/12թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սատիագո Բեռնաբեո» մարզադաշտում ընդունեց Կիպրոսի ԱՊՕԷԼ-ին:
«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներն առանց լուրջ ջանքեր գործադրելու կոտրեցին հակառակորդի դիմադրությունը: Կիպրոսյան ակումբի պաշտպանությունում տիրող բարձիթողի վիճակից 26-րոպեին օգտվեց Քրիշտիանու Ռոնալդուն` գնդակը մրցակցի դարպասն ուղղելով Մարսելոյի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո: 37-րդ րոպեին հրաշալի գոլի հեղինակ դարձավ Կական: Երկրորդ խաղակեսում «Ռեալ»-ի կազմում գեղեցիկ գոլեր հեղինակեցին նաև Քրիշտիանու Ռոնալդուն, Խոսե Կալյեխոնը և Անխել դի Մարիան: Զարմանալիորեն 2 գոլ խփեց ԱՊՕԷԼ-ը: Աչքի ընկան Մանդուկան և Սոլարին:
Քառորդ եզրափակիչի մյուս մրցավեճում «Չելսի»-ն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունեց «Բենֆիկա»-ին: «Արիստոկրատներ»-ի և «արծիվներ»-ի պայքարում առավելությունը դաշտի տերերի կողմն էր. հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Լոնդոնյան ակումբի կազմում գոլեր հեղինակեցին Ֆրենկ Լեմպարդը և Ռաուլ Մեյրելեշը, իսկ Ժորժե Ժեզուսի սաներից աչքի ընկավ Խավի Գարսիան:
«Ռեալ» – ԱՊՕԷԼ` 5:2,
1:0 Ռոնալդու (26’), 2:0 Կակա (37’), 2:1 Մանդուկա (67’), 3:1 Ռոնալդու (75’), 4:1 Կալյեխոն (80’), 4:2 Սոլարի (82’), 5:2 դի Մարիա (84’)
«Չելսի» – «Բենֆիկա»` 2:1
1:0 Լեմպարդ (21’), 1:1 Խավի Գարսիա (85’), 2:1 Մեյրելեշ (90+2’)
szólj hozzá: C2-1B www.fasthighlights.com








































