Ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանում կհրապարակվի բնապահպանների բողոքն ընդդեմ Բնապահպանության նախարարության դատավարության վճիռը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ եթե անգամ դատավճիռը չբավարարի բնապահպանների պահանջները, նրանք մինչև վերջ կպայքարեն, քանի որ «Նեմո» դելֆինարիումի գործունեությունը չի համապատասխանում միջազգային բնապահպանական նորմերին:









































