Մախաչկալայի «Անժի»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլի»-ի հարձակվող Էզեկիել Լավեսսիի տրանսֆերը: Թիմը պատրաստ է «Նապոլի»-ին 31 մլն եվրո առաջարկել:
Հաղորդվում է նաև, որ Լավեսսին իր նոր ակումբում կարող է ստանալ 6,5 մլն եվրո տարեկան աշխատավարձ, որը կրկնակի անգամ գերազանցում է ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը:
Հիշեցնենք, որ «Անժի»-ի ղեկավարությունը նախապես հայտարարել էր, որ գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստների իրավունքների գնման նպատակով պատրաստվում է ծախսել 300 մլն ԱՄՆ դոլար:









































