Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների համար այս տարի բյուջեից կհատկացվի 10 մլն դրամ: ՀՀ կառավարությունը նախատեսում է վաղը հաստատել «2012 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների» ծրագիրը: Դրանով նախատեսվում է փորձաքննության ենթարկել 571 նմուշ:
Այդպիսով, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատեսում է կատարելագործել ոլորտում վերահսկողությունը:
Ներկայիս սպառողական շուկայում պահանջված ցուցանիշների նկատմամբ փորձաքննությունները կատարվում են ժամանակակից մեթոդներով, որոնց որոշման արժեքը և ծառայությունների վճարը ավելի բարձր է: Մասնավորապես՝ կաթնամթերքում չոր կաթի հայտնաբերման ցուցանիշի լաբորատոր հետազոտության արժեքը կազմում է 40 հազար դրամ, իսկ մսամթերքում գենետիկորեն ձևափոխված մթերքի պարունակության ցուցանիշի արժեքը՝ 28 հազար դրամ:











































