Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում «ԱՊՕԷԼ»-ի հետ կայացած արտագնա ջախջախիչ հաղթանակից հետո Goal.com-ի վերլուծաբանների կարծիքով «արքայական ակումբ»-ը կարող է դիմակայության արդյունավետության նոր ռեկորդ սահմանել:
Ներկայումս ռեկորդը պատկանում է «Բավարիա»-ին, որը 2009 թվականին 12:1 ընդհանուր հաշվով հաղթանակ է տարել «Սպորտինգ»-ի նկատմամբ: Արդյունավետության ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Լիոն»-ը: Ֆրանսիական ակումբը 2005 թվականին 10:2 ընդհանուր հաշվով ջախջախել է «Վերդեր»-ին: Երրորդ տեղում է «Բարսելոնա»-ն՝ «Բայեր»-ի նկատմամբ 10:2 հաշվով տարած հաղթանակով:
Այսպիսով՝ ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում դիմակայության արդյունավետության նոր ռեկորդ գրանցելու համար Մադրիդի «Ռեալ»-ը պետք է 9:0 հաշվով հաղթանակ տանի «ԱՊՕԷԼ»-ի նկատմամբ: Վերլուծաբանների կարծիքով իրադարձությունների նման զարգացումը հանարավոր է՝ հաշվի առնելով «բլանկոսներ»-ի հիանալի մարզավիճակը:






































