Apple ընկերության iPhone 5-ի մասին բամբասանքներ սկսել էին տարածվել դեռ մի քանի ամիս առաջ, և այժմ հաղորդվում է, որ սարքը պատրաստ կլինի հունիսին:
Daily Mail-ը հաղորդում է, որ նման տեղեկություն ստացվել է Չինաստանում Apple-ի մատակարար Foxconn ընկերության աշխատակիցներից մեկի հետ հարցազրույցից:
Տոկիոյում հեռարձակված հարցազրույցում նշվել է, որ նոր սարքը պատրաստ կլինի հունիսին, և դրանով է հիմնականում պայմանավորված այն փաստը, որ Foxconn-ն այժմ աշխատանքի է ընդունում շատ մեծ թվով մարդկանց:
Ընկերությունն ասել է, որ նոր հեռախոսի արտադրման և թողարկման համար աշխատանքի է ընդունելու 18000 մարդու:









































