Կոսմետիկա արտադրող Revlon ընկերության ղեկավար 68-ամյա Ռոնալդ Փերելմանը պատրաստվում է 8-րդ անգամ հայրանալ: Փոքրիկի մայրը միլիարդատիրոջ 5-րդ կինն է`Աննա Չապմանը: Փոքրիկը զույգի երկրորդ երեխան է: Նրան լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը:
Forbs-ի տվյալներով`Փերելմանը հարուստ ամերիկացիների վարկանշային աղյուսակում 26-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է 12 միլիարդ դոլար:














































