Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին և մասնավորապես դրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:










































