«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀԿ-ն յուրաքանչյուր մարզի 1 մլն դոլար է տրամադրել: Գումարը նախընտրական շրջանում «տեղին» օգտագործելու համար մարզպետները հանդիպել են գյուղապետների հետ և ասել, որ ստացած գումարը պետք է բաժանվի գյուղացիներին` յուրաքանչյուր ձայնի համար տրամադրելով 5-10 հազարական դրամ:
Սակայն, ինչպես հավաստում են մեր աղբյուրները, գյուղապետները դժգոհել են՝ 5-10 հազարական դրամ բաժանելով գյուղացիներին՝ ՀՀԿ-ի տրամադրած գումարի չափի կեսն էլ չի սպառվի, և բողոքել են, թե մարզպետները գրպանում են ՀՀԿ-ի «քրտինքով վաստակած» գումարները:







































