Saturday, 27 06 2026
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել

Գլխավոր դատախազության ցուցումը ազդեցություն չունի՞ ՊԵԿ-ի քննչականի վրա

Ինչպես պարզ դարձավ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակված ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի անգործության դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքից, ՊԵԿ-ի քննիչի համար որևէ նշանակություն չունի Գլխավոր դատախազությունից իրեն եկած ցուցումը:

Ինչպես արդեն հայտնել էինք, սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները ՊԵԿ քննիչի կողմից դրսևորվող անգործության վերաբերյալ բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ գործարարի ներկայացուցիչները դատախազությունից պատասխան էին ստացել այն մասին, որ բողոքն իր բոլոր ենթակետերով բավարարվել է, և արդեն ցուցում է տրվել ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանին քննչական գործողություններ իրականացնելու:

Սակայն այսքանից հետո արդեն պարզ չէ, թե ինչպես էր ստացվել, որ ՊԵԿ քննչականը դատարան էր ներկայացրել սփյուռքահայ գործարարի ներկայացրած բողոքի վերաբերյալ առարկություն՝ ինչ-որ կից փաստաթղթերով։ «Անչափ զարմացած եմ, ու որոշակի կասկածներ են ինձ մոտ առաջացել՝ կապված ՊԵԿ-ի առարկության հետ, քանի որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել»,- դատարանում հայտարարեց սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը և խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել` քննիչի առարկությանը ծանոթանալու և ստեղծված անհասկանալի իրավիճակին համապատասխան արձագանք տալու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը, թույլ տալով անգործություն և չիրականացնելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, այս պահին փաստորեն աջակցում է մեկ այլ հանցագործության ավարտմանը, որով շուտով գուցե ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պարտավորեցնեն կեղծ փոխառության պայմանագրերով հաստատվող 2 մլն դոլարի հասնող գումար նվիրաբերել հայրենակից խարդախներին:

Ինչպես բազմիցս գրվել է, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ դեռ անցյալ տարվա մայիս ամսին հարուցված քրեական գործը:

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանին` խնդրելով իրեն ճանաչել տուժող, քանի որ «Արին Կապիտալ» ներդրումայինե ՍՊ ընկերության (որի 61.1 % բաժնեմասը պատկանում է իրեն) տնօրեն Էդուարդ Եսայանը երրորդ անձանց նկատմամբ ընկերության պարտավորությունները կատարելու նպատակով կեղծել է թվով վեց փոխառության պայմանագրերում և հանձման-ընդունման ակտերում Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները, համաձայն որոնց՝ նա Էդմոնդ Խուդյանին փոխառությամբ ընդհանուր առմամբ տվել է` 2.081.000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում էլ, կեղծ փաստաթղթերի հիման վրա, Էդմոնդ Խուդյանը պարտք է դարձել ընկերությանը վերը նշված գումարը:

Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը որոշում է կայացրել հետաձգել Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումն այդ քրեական գործով տուժող ճանաչելու մասին: ՊԵԿ քննիչը որոշել է, որ Էդմոնդ Խուդյանի կողմից ներկայացված պահանջում նշված փաստերը հիմնավորելու կամ հերքելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն և մասնագիտացված ստուգում, ստանալ դրա արդյունքները, որից հետո վերջնական գնահատական տալ Է. Եսայանի կողմից կատարված արարքներին: Եվ պարզվում է՝ անցած 6 ամիսները չեն բավականացրել քննիչին նշած մի քանի դատավարական գործողությունները կատարելու համար:

Հիշեցնենք, որ այս գործով վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստում էր, երբ դատավոր Եվա Դարբինյանը փորձեց դատախազից և նախաքննության մարմնի ներկայացուցչից պարզել Խուդյանին տուժող չճանաչելու պատճառը, ինչը նախաքննության մարմինը պատճառաբանեց նախաքննության փուլի շարունակմամբ, ՊԵԿ քննչականից մեղադրող դատախազ Հովհաննիսյանը կա՛մ մոռացել էր, թե ինչ նիստի է ներկա գտնվում, կա՛մ էլ պարզապես ի սկզբանե գործին ծանոթ չէր:

Իսկ այս պահի դրությամբ՝ թեև Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ ինչպես պայմանագրերում, այնպես էլ հանձնման-ընդունման ակտերում իր ստորագրությունները կեղծվել են, ինքը պայմանագրերը կնքելու և հանձնման-ընդունման ակտերը կազմելու ժամանակահատվածում չի գտնվել Հայաստանում, հետևաբար չէր կարող ստորագրել այդ պայմանագրերը և հանձնման-ընդունման ակտերը, այդ պնդումներին նախաքննության մարմինը կա՛մ ականջ դնել չի ուզում, կա՛մ նրան դա թույլ չեն տալիս: Այսինքն՝ Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները կեղծված լինելու փաստը հաստատելու կամ հերքելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր Էդմոնդ Խուդյանից որպես նմուշ վերցնել ստորագրություն և նշանակել ձեռագրաբանական փորձաքննություն:

Սակայն Խուդյանի ներկայացուցիչ Նիկոլյայ Բաղդասարյանն այսօր դատարանին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը ավելի քան 10 ամիս է՝ Էդմոնդ Խուդյանից որպես նմուշ չի վերցրել որևէ ստորագրություն, չի հարցաքննել ոչ Էդուարդ Եսայանին և ոչ էլ Էդմոնդ Խուդյանին: Իսկ այն պատճառաբանությունը, որ Էդմոնդ Խուդյանը գտնվում է ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով տեխնիկապես հնարավոր չէ որպես նմուշ ստորագրությունը վերցնել, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ Էդմոնդ Խուդյանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ կանչով գալ Հայաստան և ամեն կերպ աջակցել վարույթն իրականացանող մարմնին:

Այսինքն՝ սփյուռքահայ գործարարի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը, թույլ տալով անգործություն և չիրականացնելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, այս պահին փաստորեն աջակցում է մեկ այլ հանցագործության ավարտմանը, քանի որ դատարանում այս պահին մեկ այլ գործով Խուդյանին պարտավորեցնում են վերադարձնել նշված փոխառության պայմանագրերով հաստատվող 2 մլն դոլարի հասնող գումարը: Իսկ քանի դեռ քննիչը չի փորձում պարզել, որ այդ պայմանագրերը կեղծ են, մյուս գործով դատարանը գուցե շուտով վճիռ կայացնի և Խուդյանին պարտավորեցնի կրկին խոշոր չափերի գումար նվիրաբերել հայրենակից խարդախներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում