Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն հրապարակել է «Տարեկան զեկույց – 2011»-ը: Դրանում անդրադարձ է կատարված նաև նախորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ծավալած գործունեությանը:
Ըստ զեկույցի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը 2011 թվականին 23 անգամ դիտարկում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելել 7 անգամ ու տարբեր քաղաքներում 14 հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Համանախագահները 4 անգամ ոտքով հատել են շփման գիծը:










































