Ճապոնիայում 5 մարդ է զոհվել ապրիլի 3-ին տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով: Վիրավորվել է 300 մարդ երկրի միանգամից 35 նահանգներում: Երկու հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ճանապարհներից մեկի վրա հայտնաբերվել է 28-ամյա մի կնոջ դիակ, մի քանի հոգի զոհվել են փլուզված տներում: Նշվում է, որ փոթորիկը շարժվում է դեպի երկրի արևելյան շրջաններ: Տեղ-տեղ դրա արագությունը կազմում է 43,5 մետր վայրկյանում: Տեղեկացնենք, որ 25 մետր վայրկյանում արագությամբ քամին կարող է մարդուն գցել գետնին:








































