Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Սիրիա այցելելուց: Թուրքիայի ԱԳՆ-ը դա պատճառաբանել է Սիրիայում տիրող անկայուն վիճակով և մի շարք այլ պատճառներով:
Թուրքիայի ԱԳՆ-ը նշել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա այցելելն անվտանգ չէ և մեծ ռիսկ է պարունակում, ինչի համար էլ Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության զերծ մնալ Սիրիա այցելելուց: Միևնույն ժամանակ, Սիրիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին էլ խորհուրդ է տրվել հայրենիք վերադառնալիս չօգտվել ցամաքային ճանապարհներից:










































