Մի քանի ուժեղ պտտահողմեր «գրոհել են» ամերիկյան Տեխաս նահանգ` լուրջ վնաս հասցնելով Դալլաս քաղաքի մի քանի շրջանների: Տասնյակ տներ ավերվել են, զոհերի մասին այս պահին չի հաղորդվում:
Ամերիկացի օդերևութաբանները նշում են, որ սա դեռ վերջը չէ: Այս պահին թափ են առնում երկու պտտահողմեր, որոնք շարժվում են բնակավայրերի ուղղությամբ: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ վտանգը դեռ չի վերացել, և խորհուրդ են տալիս թաքնվել նկուղներում:
Associated Press գործակալության հաղորդմամբ` պտտահողմը վնասել է Դալլասի օդանավակայանում գտնվող մոտ 110 ինքնաթիռ: American Airlines-ը հետաձգել է մոտ 450 չվերթ: