Թռչունները սկսել են ավելի բարձր երգել, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի մեքենաների ու մարդկանց աղմուկի մեջ։
Daily Mail-ը գրում է, որ քաղաքային փողոցները վերջին 30 տարիների ըթնացքում ավելի աղմկոտ են դարձել, ու թռչունները սկսել են ավելի բարձր երգել` այդ աղմուկի հետ մրցելու համար:
ԱՄՆ-ում անցկացված նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ճնճղուկները, ինչպես և մարդիկ, իրենց ձայնը բարձրացնում են քաղաքային աղմուկի մեջ լսելի լինելու համար:
Հետազոտությունն անցկացվել է Սան Ֆրանցիսկոյի փողոցներում:
Վաշինգտնոի George Mason համալսարանի պրոֆեսոր Դևիդ Լյութերն ասել է, որ որոշ ճնճղուկներ նման աղմուկի պարագայում ընդհանրապես դադարում են երգել, քանի որ իրենց ձայնը բավականաչափ բարձր չէ: