Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն կոչ է անում Արևմտյան Աֆրիկայի երկներին միավորվել և թույլ չտալ Մալիի ապստամբ տուարեգներին՝ ««Ալ-Կաիդան» իսլամական Մահրիբայի երկրներում» ահաբեկչական խմբավորման հետ միասին, շարիաթ հաստատել Մալիի տարածքում:
Մալիում ռազմական հեղաշրջումից հետո, որը տեղի էր ունեցել մարտի 22-ին, երկրի հյուսիսում ակտիվացել էին ապստամբած տուարեգների ցեղերը, որոնք 1960 թ. Մալլիի անկախանալուց հետո էլ չինտեգրվեցին երկրի հասարակությանը:
Նա նշել է, որ տուարեգյան «Անսար ադ-Դինը», որը ապրիլի սկզբին գրավել էր Թիմբուկտու քաղաքը, ուղիղ կապ ունի ««Ալ-Կաիդան» իսլամական Մահրիբայի երկրներում» խմբավորման հետ:
«Նրանց նպատակները հստակ հայտնի չեն, բայց նրանք կարող են վտանգ ստեղծել իսլամական ռեժիմի ստեղծման համար: Անհրաժեշտ է տարածաշրջանային պատասխան իսլամական վտանգին»,- հայտարարել է նա:
Նշենք, որ, բացի իսլամիստներից, ապստամբությանը մասնակցում են նաև ռազմական գործողությունների վարժեցված տուարեգները: Լրատվամիջոցների տվյալներով` նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում` ձգտելով իրենց պատմական հայրենիքի՝ Ազավադ շրջանի անկախացմանը:






































