Հնդկաստանի արևելյան Բիխար նահանգում 53 կին այս տարվա հունվարին ենթարկվել են ստերիլիզացման վիրահատության: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները
Ինչ-որ բժիշկ դա արել է մի քանի ժամում: Որպես վիրահատարան է ծառայել գյուղական դպրոցի միջանցքը: Հակասանիտարական պայմանները ու ջրի բացակայությունը չեն խոչընդոտել բժշկի գործողություններին: Նրան օգնել են այդ պահին պատահաբար ներկա գտնվող մարդիկ: Վիրաբույժն աշխատել է առանց դադարի` մի քանի րոպե ու… նա հրավիրել է հաջորդ կնոջը: Արագության մեջ նա չի նկատել, որ վիրահատել է մի քանի հղի կանանց` դրանով իսկ խեղելով նրանց: Կանանցից շատերի մոտ վիրահատությունից հետո արնահոսություն է սկսվել, սակայն բժիշկն արդեն հեռացել էր:
Ինչ-որ հրաշքով կանանցից ոչ ոք չի մահացել:
Բիխարի հասարակության ներկայացուցիչները կանանց պատմությունները գրառել և փաստաթուղթն ուղարկել են Հնդկաստանի Գերագույն դատարան: Հայցվորները պահանջել են դադարեցնել կանանց անօրինական ստերիլիզացումը:






































