Առևտրային ֆյուչերսների առևտրով զբաղվող ԱՄՆ հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Royal Bank of Canada-ի դեմ` վերջինիս մեղադրելով 2005-2010թթ. ֆինանսական շուկայում կեղծ գործարքների օգնությամբ միլիոնավոր դոլարների փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Բանկը պատրաստվում էր ստանալ հարկային արտոնություններ: RBC-ին նաև մեղադրել են այն բանում, որ գործարքները թաքցվել են CME Group-ից, որը տնօրինում է OneChicag բորսան, որտեղ դրանք կատարվել են: Համաձայն կարգավորողների հայտարարության` փաստացի բոլոր գործարքները կատարվել են բանկի անձնակազմի նեղ շրջանակում:
Royal Bank of Canada-ն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Բանկը հայտարարել է, որ դրանք «աբսուրդային» են, քանի որ գործարքների կարգավորումը համաձայնեցվել է կարգավորողների հետ:
Royal Bank of Canada-ն Կանադայի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունն է: Բանկը աշխարհի 50 ամենահուսալի վարկային հաստատություններից է: Նրա մաքուր շահույթը 2010թ. կազմել է 5.2 մլրդ դոլար:








































