Սանկտ Պետերբուրգում լիտվացի գործարար կինը «զրկվել» է իր ավտոմեքենայից: Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն՝ կոմերցիոն ընկերության 42-ամյա փոխտնօրենը Կրասնոսելսկի շրջանի ոստիկանություն է դիմել տեղական ժամանակով 22:10-ին:
Կինը իրավապահներին հայտնել է, որ կեսօրին իր BMW 530 մակնիշի արծաթագույն ավտոմեքենան առևանգել են: Այն կայանված է եղել Լենինի պողոտայում գտնվող OK սուպերմարկետի ավտոկայանատեղիում:
Նշենք, որ ավտոմեքենան ապահովագրված է: Փաստի առթիվ քննություն է տարվում: