Saturday, 27 06 2026
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում

Շերլին Սարգսյանը վեց տասնամյակ շարունակ եղել է հիթ շքերթների վերին հորիզոնականներում

Փոփ երգչուհի Շերը դարձել է առաջին ամերիկյան երգչուհին հիթ շքերթների պատմության մեջ, որին հաջողվել է 6 տասնամյակ շարունակ վերին հորիզոնականներ գրավել այդ հիթ շքերթներում:
Billboard Dance/Club Play Songs թարմացված չարտում, որը կհրապարակվի հունվարի 20-ին, առաջին տեղը զբաղեցնում է Շերի «You Haven’t Seen the Last of Me» սինգլը: Այս ստեղծագործությունը, որը երգչուհին կատարել է «Բուրլեսկ» մյուզիքլում, անցյալ կիրակի` հունվարի 16-ին, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ընկերակցության կողմից արժանացել է «Ոսկե գլոբուսի»` «Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:
Պատմական այս լուրն իմանալով՝ Շերը Billboard-ում կատակել է. «Որտեղի՞ց այդ 6 տասնամյակները, երբ ես ընդամենը 40 տարեկան եմ»: Իրականում 2011 թ. մայիսին երգչուհին, որի երաժշտական կարիերան սկսել է 1960-ական թթ., կնշի իր 65-ամյակը:
Առաջին անգամ նա չարտը գլխավորել է 1965թ. օգոստոսի 14-ին Sonny & Cher զուգերգով «I Got You Babe» երգով: 1970-ական թթ. նա երեք անգամ հասել է հիթ-շքերթների գագաթին «Gypsys, Tramps & Thieves» (1971թ.), «Half-Breed» (1973թ.), «Dark Lady» (1974թ.) երգերով, ինչպես նաև նորից զուգերգով («All I Ever Need Is You» 1971թ.):
1980-ական թթ. Billboard-ի գագաթին նա հասել է երկու անգամ՝ 1989 թ. Փիթեր Սետերայի հետ զուգերգով («After All») և սոլո («If I Could Turn Back Time») երգերով: 1990-ական թթ. ամերիկյան չարտի առաջին տեղին հասել են Շերի «Believe», «Strong Enough» և «All or Nothing» երգերը (բոլորը՝ 1999 թ.): 2000-ական թթ. նա երկու անգամ է գլխավորել չարտը «A Different Kind of Love Song» (2002 թ.) և «When the Money’s Gone» (2003 թ.) երգերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում