Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի թվաքանակը նախորդ ամիս աճել է 12,000-ով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Վերջինիս տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի թվաքանակը հասել է 726,067-ի: Նախորդ ամիս Թուրքիայի զինված ուժերում ծառայող գեներալների և ծովակալների թիվը նվազել է երկուսով՝ կազմելով 362 գեներալ/ծովակալ:










































