Thursday, 18 06 2026
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Տեղի են ունենում գործընթացներ, որին մասնակցում է նաև Իսրայելը. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին՝ նշեց, որ դա կապված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի հետ: Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ քննարկվեն նաև շատ լուրջ խնդիրներ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում Ռուսաստանի հետագա գործողությունների վերաբերյալ:

«Վերջերս Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, Պուտինը նոր է վերադառնում նախկին պաշտոնին, և խնդիր կա հստակ ներկայացնել այն իրավիճակը, որը ստեղծված է տարածաշրջանում: Կոնկրետ մեր տարածքում` Հարավային Կովկասում, Ռուսաստանի համար կան բազմաթիվ խնդիրներ և անհասկանալի հարցեր, այդ թվում՝ արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները»:

Քաղաքագետի հավաստմամբ՝ Ռուսաստանի համար կարևոր է հետևել մեր տարածաշրջանում հակամարտությունների զարգացումներին, քանի որ այն կարող է ազդել նաև Հյուսիսային Կովկասի վրա:

«Ռուսաստանը հասկանում է, որ մեր տարածաշրջանում ապակայունացող վիճակը կարող է լրջորեն ազդել Հյուսիսային Կովկասի վրա, և շատ հնարավոր է՝ հակառակ շղթայական ռեակցիայով այն տեղափոխվի Դաղստան, Չեչնիա»:

Քաղաքագետը նաև նշեց, որ Լավրովի համար շատ կարևոր է հասկանալ ադրբեջանաիրանական հակամարտության ներկա փուլը. «Ակնհայտ է, որ տեղի են ունենում գործընթացներ, որին մասնակցում է նաև Իսրայելը: Վերջերս լույս տեսած հոդվածներում էլ նշվում է այն մասին, որ Իսրայելը Ադրբեջանում ստեղծել է ռազմակայաններ, որոնք պետք է օգտագործի Իրանի դեմ»:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ռուսաստանը ունի լուրջ խնդիրներ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև Միջին Ասիայում և Աֆղանստանում, որտեղից ՆԱՏՕ-ի զորքերը շուտով դուրս են բերվելու, և անվտանգության լուրջ խնդիր է առաջանալու:

Քաղաքագետը նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում ԼՂ հիմնահարցի ձևաչափը փոխելու համար, և այդ գործընթացին իր մասնակցությունն է ունենում Թուրքիան. «Ադրբեջանի ջանքերի շնորհիվ Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջարկվեց Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով»:

Քաղաքագետի հավաստմամբ՝ անհրաժեշտ էր, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց տար 2 կարևոր բան. նախ՝ ինչ-որ կերպ ընդգծել իր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացներում, և երկրորդը՝ զուտ ներքաղաքական նպատակ է հետապնդում:

«Ադրբեջանը՝ լավ հասկանալով, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է, ստեղծում է լարված իրավիճակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, և այդ քայլով միջազգային հանրությանը ստիպում բանակցել իրենց հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում