Saturday, 27 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը

Ով կդառնա թիվ 20-ի իշխանական իշխանը…

Արմավիրի մարզն այնքան փոքր է, իսկ այստեղ տիրություն անող գեներալները, օլիգարխիկ գործարարներն այնքան շատ, որ հենց մի հատ հեշտ, բայց փողոտ բիզնեսի հոտ են առնում կամ ընտրությունների նախապատրաստվում, միանգամից սկսում են ազդեցության ոլորտները հստակեցնելու բանակցություններ վարել: Կամ եթե դա օգուտ չի տալիս` անցնում են «ռազբորկաների»: Եվ սովորաբար հաղթում է նա, ով իշխանության «նարուշիլովկա» ունի:

Կոնկրետ թիվ 20 ընտրատարածքում իշխող հանրապետական կուսակցության այդ «դաբրոն» կամ «նարուշիլովկան» այս պահի դրությամբ խորհդարանական ընտրություններում տրված է Հրանտ Գրիգորյանին` գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն: Վերջինս պետք մրցի իր հորեղբոր հովանավորյալ, անկուսակցական Էդվարդ Անտոնյանի, ինչպես նաև ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանի, անկուսակցականներ Սամվել Հովհաննիսյանի, Ատոմ Պետրոսյանի հետ: Հիշեցնենք, որ մինչ Հրանտ Գրիգորյանի «դաբրո» ստանալը, Էջմիածնի տարածաշրջանում «ռուլիտ անողը», հարցեր լուծելու իրավասությունը, մեծ հաշվով, պատկանում էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Սակայն նրա ու ՀԱԿ-ի ոչ ճիշտ հաշվարկների ու անվճռականության պատճառով այնպես ստացվեց, որ ՀԱԿ-ը, փաստորեն, քաշեց Մանվել Գրիգորյանին. 2008-ի նախագահական ընտրությունների նախօրեին Ազատության հրապարակի հարթակից ընդդիմադիրները հրապարակեցին այն պատգամավորների ու գեներալների անունները, ովքեր ընդդիմության կողմն էին անցել: Այդ ցանկում նշված էին Մանվել Գրիգորյանը և Հրանտ Գրիգորյանը:

Սակայն երբ այդ լուրը հասավ նախագահական, ու Քոչարյանը սկսեց մեկ առ մեկ «մշակել» ճամբարափոխներին, Մանվել Գրիգորյանը հրաժարվեց գնալ նախագահական` իր բաժին հաթաթան ստանալու ու նույնիսկ «պետուշի» դերում չմնաց. չեզոք դիրք բռնեց, իսկ Հրանտ Գրիգորյանն սկսեց արդարանալ, որ ինքը նման հայտարարության տակ չի ստորագրել, այլ հորեղբայր Մանվելն է իր փոխարեն դա արել. նույնիսկ ձեռագրաբանական փորձաքննություն պահանջեց, որ իշխանությանը համոզի, թե հորեղբայրն է իրեն քաշել: Նրան հավատացին ու դարձրին իրենց մարդը, իսկ հոպար Մանվելը նրան չներեց, որովհետև իր շնորհիվ էր Հրանտը պատգամավոր ու փողատեր դարձել, օբյեկտներ դրել, բայց հետո իրեն սևերես թողեց իշխանության մոտ: Ու նրանց հարաբերություններն այնքան լարվեցին, որ արդեն չորս տարի այստեղ անցկացվող ընտրությունները կամ ինչ-որ բան կիսելու հարցերն առանց լարվածության չեն անցնում:

Բայց սկսենք նրանից, թե ինչ ունեցվածքի տեր է դարձել Հրանտ Գրիգորյանը` թիկունքում Մանվելի պես հոպար ունենալով: Ըստ մամուլում եղած հրապարակումների` նա հսկայական հողատարածքներ ունի Արմավիրի Արշալույս, Գեղակերտ, Հայթաղ, Ակնալիճ գյուղերում: Նրան է պատկանում «Էջմիածին ԲՈւԱՏ» ընկերությունը, որը սպասարկում է Էջմիածնից դեպի մարզի գյուղեր դուրս եկող բոլոր երթուղիները, այդ թվում` Էջմիածին-Երևան երթուղին: Հրանտ Գրիգորյանին է պատկանում է նաև «Գոլդեն Սիթի» հյուրանոցը, նույնանուն ռեստորանը, խանութը, ԲՈւԱՏ-ի հարևանությամբ գործող գազալցակայանը և այլն:

Բացի դրանից, Հրանտ Գրիգորյանը 13 տարի անընդմեջ պատգամավորի անձեռնմխելիության մանդատը ձեռքից վայր չի դրել. և դա հաջողվել է նրա «բրոնյա» արած թիվ 20 ընտրատարածքից, որն ընդգրկում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը` հարակից 39 գյուղերով: Այս տարածաշրջանի մյուս ազդեցիկ դեմքերն էլ են դարձել պատգամավոր, սակայն ընդունելով Հրանտի հզոր թիկունք ունենալու հանգամանքը, հարմարվել են ու այլ ընտրատարածքից ընտրվել: Օրինակ` ինչպես Սեյրան Սարոյանը: Ստացվեց, որ Մանվել Գրիգորյանը հիմք ու զարկ տվեց Հրանտի բարգավաճմանը, իսկ երբ հոպարի, Սեյրանի ու մյուսների դիրքերը թուլացան` իշխանությունը անվստահություն հայտնեց նրանց ընդդիմադիրների հետ դավադրություն նախապատրաստելու համար, Հրանտը ավտոմատ` «խալաստոյ քցած» միանձնյա գնաց առաջ: Նա այնքան հզոր էր, որ 2008-ին, երբ Սեյրան Սարոյանը Կաթողիկոսի հետ «օրթաղ« գործ էր ուզում սկսել` նվեր ստացած ավտոբուսներով Հրանտի գծերում «երակ մտնել» ու ազդեցության ոլորտ կիսել, չստացվեց. Հրանտը առանց որևէ պայմանի համաձայնել էր, որ դրանք գիծ մտցնեին ու աշխատեցնեին, սակայն «դուետի» համար դա քիչ էր եղել, և նրանք եկամուտը կիսելու մասին էին ակնարկել, ինչը Հրանտը մերժել էր: Հարաբերությունները լարվել էին, սակայն իրավիճակը հաջողվել էր փրկել այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի միջոցով. նա հաշտեցրել էր կողմերին: Ու Հրանտը մտածելու, զգուշանալու բան չուներ` թեկուզ այն առումով, որ 3.600 հազար տարեկան աշխատավարձ ստացող պատգամավորը, որն իբր գործարար չի, ըստ 2008-ին ՊԵԿ ներկայացրած հայտարարագրի` ուներ մոտ 187 մլն տարեկան եկամուտ: Ու մի հարցնող, ստուգող չկար, թե 3.6 մլն «չոր» աշխատավարձ ստացող պատգամավորն ինչ կարգի «սելիտրա» է օգտագործել փողի նման «բերքատվություն» ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Հրանտի պատգամավորական գործունեությանը, ապա նա էլ իշխանական հլու-հնազանդ գործարար պատգամավորների նման առաջնորդվել է իշխանահաճո օրինագծերին ակտիվորեն կողմ քվեարկելով, իրենց բիզնես-շահերը ապահովագրելու նպատակով համապատասխան լոբբինգ իրականացնելով: Օրինակ` գազալցակայանների գործունեության նպատակով իրենց ձեռնտու օրինագիծ անցկացնելու համար: Հրանտ Գրիգորյանն ընդամենը մի օրինագիծ է համահեղինակել, ու միշտ այնքան «համեստ» ու սուսուփուս եղել, որ նրա ձայնը ո՛չ պատգամավորներն են բարձրախոսով լսել, ո՛չ էլ լրագրողները: Իսկ ընտրողներից շատերը նրա դեմքը կա՛մ չեն տեսել, կա՛մ էլ ընտրությունների ժամանակ տեսել ու արագ մոռացել են, որովհետև Հրանտից «խեր» չեն տեսել:

Ինչ զարգացումներ են սպասվում առաջիկա ընտրություններում. դրանք հավանաբար պայմանավորված կլինեն նրանով, թե Մանվել Գրիգորյանը որքանով վերականգնած կլինի վստահությունը իշխանությունների մոտ` հատկապես ԵԿՄ վերջին համագումարից հետո:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում