Ապրիլի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր թունավորումով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 3 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ տանը սննդի հետ սխալմամբ թունաքիմիկատ օգտագործելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:











































