Գերմանական Daimler կոնցեռնը, որին պատկանում է Mercedes-Benz-ը, ծրագրում է կրճատել մեկ մեքենայի վրա ծախսվող ժամաքանակը:
Автостат-ը տեղեկացնում է, որ 2008 թվականին մեկ Mercedes-ի հավաքման վրա ծախսվում էր միջինը 43 ժամ: Ընկերությունը մտադիր է մինչև 2015 թվականը այդ ժամաքանակը կրճատել՝ հասցնելով 30 ժամից ոչ ավելիի:
Mercedes-Benz-ի արտադրական գծով տնօրեն Վոլֆգանգ Բեռնարդի խոսքով` արտադրողականության բարձրացման հիմքում ընկած է պլատֆորմների քանակի կրճատումը: 2015-ին պլատֆորմները կլինեն 2-ը` ներկայիս 4-ի փոխարեն:
Mercedes Front Wheel Architecture պլատֆորմը կկիրառվի կոմպակտային ավտոմեքենաների համար, ինչպիսիք են, օրինակ, A և B դասի ավտոմեքենաները: Այդ պլատֆորմի վրա մեքենաներ կարտադրվեն Mercedes-ի` Ռաշտատում (Գերմանիա), Կաքչեմետում (Հունգարիա) և Պեկինում (Չինաստան) գտնվող գործարաններում:
Երկրորդ պլատֆորմը` Mercedes Rear Wheel Architecture-ը, հիմք կծառայի գերմանական ավտոարտադրողի մյուս տեսակի ավտոմեքենաների համար: Այդ պլատֆորմով մեքենայի հավաքման տեխնոլոգիան կկիրառվի Բրեմենում և Զինդելֆիգենում(Գերմանիա), Վենսում (ԱՄՆ) և Արևելյան Լոնդոնում (Հարավային Աֆրիկա):
2020 թվականին Mercedes-ի արտադրական հզորությունների կեսը կտեղակայվի Եվրոպայի սահմաններից դուրս: 2010 թվականին Եվրոպայից դուրս արտադրվել է թողակված մեքենաների ընդհանուր քանակի 10 տոկոսը:










































