Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ երեկ տեղական ժամանակով ժամը 22.00-ին, միաժամանակ 4 պայթյուն է գրանցվել Ստամբուլի Ումրանիե շրջանում: 4 առանձին վայրերում պայթեցվել են ձայնային ռումբեր:
Դրանցից տուժել են մոտակայքում գտնվող ավտոմեքենաներն ու շենքերը, այդ թվում՝ նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակը:
Իսկ այսօր առավոտյան Ստամբուլի անվտանգության ծառայությունը 50 տարբեր հասցեներում ձերբակալել է մոտ 30 մարդու: Նշվում է, որ այդ թիվը կարող է ավելանալ։







































