Հայաստանում կան մոտ 80 հազար գրանցված տնտեսվարող սուբյեկտներ (ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ, ԲԲԸ-ներ, ԱՁ-ներ), որոնցից միայն 10 հազարն է, որ ակտիվորեն գործունեություն է իրականացնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Այսինքն` միայն 10 հազարի հարկային կոդի վրա է, որ օպերացիաներ են հայտնվում: Իսկ այդ 10 հազարից էլ առնվազն 7 հազարը մեր օլիգարխների ձեռնարկություններն են: Այսինքն` Սամվել Ալեքսանյանը ուներ մի հիմնարկ, հիմա տրոհել է 10-ի: Եվ սա մի բան է, որ կառավարության ապարատի ամենավերջին աշխատողն էլ գիտի»,- նշեց Հ. Բագրատյանը:









































