Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը չորրորդ անգամ հայր է դարձել: People ամսագրի տվյալներով՝ աստղի կինը` մոդել Էմմա Հեմինգն ապրիլի 1-ին աղջիկ է ունեցել:
«Բրյուսն ու Էմման խանդավառությամբ լցված, նրանք երջանիկ են ընտանիքի նոր անդամի հայտնվելու կապակցությամբ: Ե՛վ մայրը, և՛ երեխան իրենց լավ են զգում»,- ասել է դերասանի ներկայացուցիչը:
Աղջկան անվանել են Մեյբլ Ռեյ Ուիլիս: Նա աստղային զույգի առաջին երեխան է:
Մեյբլը 33–ամյա Էմմայի առաջնեկն է, իսկ նրա ամուսնու չորրորդ զավակը: Ուիլիսը մինչ այդ ուներ երեք աղջիկ՝ 23-ամյա Ռումերը, 20-ամյա Սքաութը և 17-ամյա Թալուլան, ովքեր ծնվել են Դեմի Մուրի հետ ամուսնությունից։ Վերջինս Ուիլիսի հետ ամուսնալուծությունից հետո կրկին ամուսնացել էր Էշթոն Քեթչերի հետ, սակայն նրանք ևս բաժանվել են՝ վերջինիս դավաճանությունների պատճառով:








































