Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականին Ադրբեջանի պետական պարտքն աճել է մեկ քառորդով: Այս մասին է վկայում Ադրբեջանի կառավարության պատրաստած հաշվետվությունը:
Դրանում մասնավորապես նշված է, որ 2011 թվականին Ադրբեջանի պետական պարտքն աճել է 959.4 միլիոն դոլարով (24.8 տոկոսով) և կազմել է 4816.7 միլիոն դոլար:
Նախորդ տարեվերջի դրությամբ՝ պետական երաշխիքների հովանու ներքո միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններից վերցվել է 10.5 միլիարդ դոլար:









































