Վրաստանի պատրիարքարանը դիմել է միջկրոնական աշխտանքային խմբին՝ պահանջելով հրապարակել Թուրքիայի հետ ստորագրած պատմական մշակութային հուշարձանների վերաբերյալ համաձայնագիրը:
«Մենք ցանկանում ենք մեր դիրքորոշումն ամրագրել՝ կապված Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրած համաձայնագրի, որը նախատեսում է Թուրքիայում Օշկի և Իշխանի տաճարների, իսկ Վրաստանում Ազիզե մզկիթի վերականգնում: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր կառավարության գործողություն պետք է լինի օրենքի անվերապահ կատարմամբ և համընդհանուր ընդունված իրավական նորմերով: Իսկ դա նախատեսում է հարապարակայնություն և ներգրավվածություն, ինչը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության կարևոր տարրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրիարքարանը պահանջում է, որ Վրաստանի կառավարությունն աշխատանքներին մասնակից դարձնի նաև իրենց։