Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը մարտի 29-ին մասնավոր ընդունելության ժամանակ պատմել է, թե ինչպես է կատակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին այսօր հայտնում է Sydney Morning Herald-ը` հղում կատարելով ընդունելության հյուրերից մեկին:
Գիլարդի խոսքով` իրենք Օմաբայի հետ «լավ ընկերներ» են: «Ես ասում եմ` դժվար՞ է լինել աֆրոամերիկացի: Փորձի՛ր իմ տեղը լինել: Փորձի՛ր լինել Աստծուն չհավատացող չամուսնացած, երեխա չունեցող վարչապետ կին»,- ընդունելության հյուրերին պատմել է Գիլարդը:
«Եթե նայենք սովորական քաղաքական կանոնների տեսանկյունից, ապա անհնար է բացատրել` ինչպես դարձա վարչապետ»,- հավելել է նա:
Դրան ի պատասխան` ապրիլի 2-ին Ավստրալիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Բլայշն ասել է, որ հարցն այն է, թե ում համար է ավելի դժվար` աֆրոամերիկացի քաղաքական գործչի՞, թե՞ երեխա չունեցող աթեիստի:
Գիլարդն Ավստրալիայի կառավարության առաջին կին վարչապետն է, ով պաշտոնը ստանձնելիս չի երդվել Ավետարանի վրա:










































