ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ճիշտ չէ Սիրիայի ընդդիմադիր ուժերին զինելը: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti–ն, Ռասմուսենի խոսքերով՝ Սիրիայի հակամարտության որևէ կողմին զինելու քայլերը կարող են տարածաշրջանում զենքի տարածման սպառնալիք ստեղծել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար դիվանագիտական որոշում կկայացվի՝ հիմնված ՄԱԿ–ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած ծրագրի վրա:









































