Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Բեն Լադենի ընտանիքին կարտաքսեն Պակիստանից

Պակիստանի դատարանն այսօր վճռել է երկրից արտաքսել «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Բեն Լադենի երեք կանայք և երկու դուստրերը մեղավոր են ճանաչվել Պակիստան անօրինական մուտք գործելու և այդ երկրի տարածքում բնակվելու համար: Դատարանի որոշմամբ՝ Բեն Լադենի ընտանիքի անդամները 45 օր կանցկացնեն Իսլամաբադի իրենց տանը՝ կալանքի տակ, ընդ որում՝ այդ ժամկետը հաշվվում է մարտի 3-ից, երբ նրանք պաշտոնապես ձերբակալվել են: Այնուհետև ամենակարճ ժամկետում նրանց կվտարեն երկրից: Ձերբակալվածների փաստաբանի խոսքերով՝ դա տեղի կունենա ոչ ուշ, քան երկու շաբաթից:

Բեն Լադենի ամենաերիտասարդ և ամենսիրելի կնոջ՝ 30-ամյա Ամալի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամից կգանձվի 10 հազար ռուփի (110 դոլար) տուգանք: Հստակ տեղեկություն այն մասին, թե որտեղ կարտաքսեն նախկին ահաբեկչի ընտանիքին՝ չկա: Ամալը ծնվել է Եմենում, իսկ մյուս երկու կանայք ծնունդով Սաուդյան Արաբիայից են:

Բեն Լադենի ընտանիքը կալանքի տակ է գտնվում 2011 թ. մայիսից, երբ ամերիկյան հատուկջոկատայինները Աբոտաբատ քաղաքում չեզոքացրին նրան: Նույն թվականի ամռանը «Ալ-քաիդա»ի նախկին առաջնորդի ընտանիքին արգելեցին դուրս գալ Պակիստանից, քանի դեռ չեն պարզվել նրա մահվան հանգամանքները: 2012 թ. փետրվարին Պակիստանի իշխանությունները քանդեցին Բեն Լադենի Աբոտաբադի տունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում