Մեծ Բրիտանիայի կառավարությունը կընդունի մի օրինագիծ, որը կընդյալնի իրավապահ մարմինների իրավունքները ինտերնետում քաղաքացիների գործողությունների նկատմամբ հսկողություն սահամանելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Օրինագիծը ենթադրում է, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները կկարողանան մատչում ստանալ էլեկտրոնային նամակների հասցեատերերի և ստացողների մասին տեղեկատվությանը, բայց, այս ամենով հանդերձ, չեն կարող տեղեկանալ դրանց բովանդակության մասին: Ինչպես նշում է BBC-ն, դրանից բացի, իրավապահ մարմիններին հասու կդառնան նաև ցանցեր այցելող քաղաքացիների մասին տեղեկությունները:
Օրինագիծը կառնչվի նաև բրիտանացիների հեռախոսային խոսակցությանը։ Այս դեպքում իշխանությունները կիմանան, թե երբ, որքան երկար և ում է զանգել մարդը, սակայն խոսակցության բովանդակությունը կմնա անհայտ:
Նախատեսվում է, որ օրինագիծը կներկայացվի Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի ամենամյա ուղերձի ժամանակ:
Թագուհու ուղերձը խորհրդարանին նախատեսված է մայիսի 9-ին:










































