Wednesday, 17 06 2026
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին

«Օրանժը» նշում է աուտիզմի օրը

Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամն այս օրվա խորհրդով Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ աուտիզմի ոլորտում, որի նպատակն է աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ընտանիքներին, աուտիզմով երեխաների ծնողներին օգնել սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ: Ծրագրի շրջանակներում աուտիզմով երեխաների ծնողներին մասնավորապես կուսուցանվի PECS մեթոդը (նկարների փոխանակման կոմունիկացիոն համակարգ), որը լավագույն մեթոդներից է աուտիզմով երեխաների հետ հաղորդակցվելու և Հայաստանում սկսել է ուսուցանվել երկու տարի առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից և կրկին Orange Հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագիրը մեկնարկելու է մայիսի 1-ից և տևելու է 6 ամիս: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգնել ծնողներին բացահայտել իրենց հատուկ կարիքներով երեխայի հետ հաղորդակցվելու ուղիներ, և ծնողին դարձնել իր երեխայի «թերապևտը»` նպատակ ունենալով հասնել առավելագույն արդյունքի: Կամավորների ջանքերով կկազմվեն PECS-ի գրքեր և կտրամադրվեն երեխաներին: Կստեղծվի նաև հատուկ ինտերնետային կայք, որը ծնողին հնարավորություն կտա օգտվել առկա գրականությունից, մասնագետներին հղել երեխային և իր խնդիրներին վերաբերող հարցեր, տեղեկանալ նախագծի ընթացքի մասին: Ծրագիրը կօժանդակի ընտանիքներին ճանաչել իրենց խնդիրը և իրատեսորեն վերաբերվել դրան: Ընտանիքի մյուս անդամները հնարավորություն կստանան նաև օգտվել հոգեբանի, իսկ անհրաժեշտության դեպքում` հոգեբույժի խորհրդատվությունից, իսկ երեխաները կընդգրկվեն կազմակերպվող արտաթերապևտիկ հագեցած աշխատանքների մեջ:

Այն ծնողները, ովքեր ունեն աուտիզմով երեխա, կարող են հերթագրվել այսօրվանից սկսած, զանգահարելով 055545531 և 055443155 հեռախոսահամարներին:

«Ծնողը` աուտիզմով երեխայի թերապևտ» նախագիծն իրականացվում է Orange Հիմնադրամի կողմից այս տարի մեկնարկած հատուկ նախագծի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս ծրագրի համար դրամաշնորհը Orange Հիմնադրամից ստացել է Orange-ի աշխատակից Աննա Սեդրակյանը, որը կրթությամբ հոգեբան է և աջակցում է Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի աշխատանքներին: Այս ծրագիրը Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող արդեն երկրորդ նախագիծն է:

«Աուտիզմը մի խանգարում է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Միաժամանակ մենք չափազանց կարևորում ենք մեր աշխատակիցների ներգրավումը ընկերության հասարակական գործունեությանը: Հպարտությամբ ենք տեսնում, որ մեր աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականություններից բացի նաև հոգ են տանում հասարակության այլ անդամների նկատմամբ և ուրախությամբ ենք աջակցում նրանց փոքր կամ մեծ չափով լուծել խնդիրներ, որոնք վերջիններս տեսնում կամ կարևորում են իրենց շուրջ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,000,000 դրամ:
Հայաստանում աուտիզմով երեխաների աջակցությանը նվիրված ծրագիրը Orange-ը մեկնարկել է դեռևս 2010թ.-ից: Աուտիզմով երեխաների խնդիրների բացահայտման, հասարակության մեջ նրանց ներգրավման ապահովման, ինքնուրույնության և կյանքի որակի բարելավման նպատակով Orange Հիմնադրամի աջակցությամբ ԱՐԱԲԿԻՐ հիմնադրամը 2010 թվականից սկսած իրականացնում է “Օգնենք աուտիզմով երեխաներին” ծրագիրը: Այն անդրադառնում է աուտիզմի խնդրի շուրջ հասարակության իրազեկմանը, մասնավորապես դպրոցներում, մանկապարտեզներում, առաջնային օղակի բուժհաստատություններում, աուտիզմի ախտորոշման և գնահատման նորագույն մոտեցումների ներդրմանը Հայաստանում, աուտիզմով երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում