Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանում ավելացել է ավտոմոբիլային միջոցների արտահանումն ու ներկրումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:
2011 թվականին Վրաստան է ներկրվել 67,658 ավտոմեքենա, իսկ արտահանվել է 11,582 ավտոմեքենա: 2010 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 54,562 և 2452 միավոր:
Նախորդ տարի Վրաստան ներկրված ավտոտրանսպորտային միջոցների 56 տոկոսը կազմել են թեթև մարդատար ավտոմեքենաները, 27 տոկոսը՝ ջիպերը, 11 տոկոսը՝ բեռնատարները, 5 տոկոսը՝ ուղևորատարները, 1 տոկոսը՝ մոտոցիկլետները:
Ամենաշատ ներկրված ավտոմոբիլային տեսակների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. MERCEDES-BENZ – 13,272 միավոր, OPEL – 11,489 միավոր, FORD – 6774 միավոր, VOLKSWAGEN – 4736 միավոր, TOYOTA – 3468 միավոր, BMW – 3464 միավոր, MITSUBISHI – 3421 միավոր, HONDA – 2760 միավոր, NISSAN – 2026 միավոր, HYUNDAI – 1200 միավոր:









































