Մայամիում ավարտվեց «Մասթերս» շարքի թենիսի տղամարդկանց 2012 թվականի մրցաշարը: Եզրափակիչում հանդիպեցին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և ATP վարկանիշային աղյուսակում 4-րդ հորզոնականը զբաղեցնող Էնդի Մարեյը:
Առաջին սեթում Մարեյը չկարողացավ դիմադրություն ցույց տալ սերբ մարզիկին, և Ջոկովիչը հաղթեց 6:1 հաշվով: Երկրորդ սեթում Ջոկովիչն ավելի թույլ խաղ ցուցադրեց, ինչից օգտվեց Մարեյը՝ կատարելով բրեյք, սակայն սեթի վերջնամասում սերբ թենիսիստը հավասարեցրեց հաշիվը և մրցակիցները խաղարկեցին թայ-բրեյք: Այստեղ նույնպես Ջոկովիչն ավելի համառ գտնվեց և հաղթեց ընդհանուր 6:1, 7:6 (7:4) հաշվով:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը Մայամիի «Մասթերս» մրցաշարի հաղթող է ճանաչվում երկրորդ տարին անընդմեջ:







































