Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարվա ընթացքում (ավարտվել է 2012 թվականի մարտի 21-ին) Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմում է 105 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Աբբաս Մոամարնեժադը.
«Նախորդ տարվա համեմատ, Իրանում ոչ նավթային ապրանքների արտահանումն աճել է 29 տոկոսով և կազմել է 43.7 միլիարդ դոլար: Մինչդեռ ներկրումը նվազել է 4 տոկոսով և կազմել 61.8 միլիարդ դոլար»:










































