Բրիտանական օդուժի «Ուոթիշամ» ռազմաբազայում, որտեղ ծառայում է արքայազն Հարրին, գիշերը 3 հարբած զինվորներ բռնաբարել են նորակոչիկին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ալկոհոլի մեծ չափաբաժին ընդունած եռյակը սենյակում մենակ է գտել քնած շարքային զինվորին:
Սեռական բռնության ենթարկվածը սարսափած դուրս է վազել սենյակից: Նրան տեսել են օգնություն կանչելով մերկ վազելիս:
Բրիտանիայի ռազմական ոստիկանությունը հետաքննում է միջադեպի մանրամասները:
Միջադեպի պահին արքայազն Հարրին զորագնդում չի եղել: Ի դեպ՝ նա այնտեղ ծառայում է որպես ուղղաթիռի օդաչու: 27-ամյա արքայազնն առաջիկայում կուղևորվի Աֆղանստան՝ 4-ամսյա ծառայության:











































