«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական շարժումը (РВСК/FARC), երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսի առաջարկած պայմանների համաձայն, հայտարարել է 10 գերու ազատելու պատրաստակամության մասին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկու բրազիլական ուղղաթիռներ են ժամանել Կոլումբիայի Ամասոնասի դեպարտամենտի ջունգլիներ` քաղաքացիական ու զինվորական գերիներին վերցնելու նպատակով:
Հավելենք, որ ավելի վաղ Կոլումբիայի նախագահը հայտարարել էր, որ ապստամբների հետ բանակցություններ կսկսվեն միայն գերիների ազատ արձակման դեպքում:
FARC խմբավորումը հարում է աջ արմատական գաղափարախոսությանը ու զինված պայքար է մղում կոլումբիական կառավարության դեմ` սկսած 1964-ից: Խմբավորման անդամների թիվը մոտ 8000 է: FARC-ը Կոլումբիայի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում:










































