Ինչպես հաղորդում է Zaman օրաթերթը, հունվարի 19-ին թուրքական Ադիյաման նահանգում շրջվել է զինվորական ավտոբուս: Այս պատահարի հետևանքով զոհվել է 2 զինվորական, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պատահարի պատճառների մասին չի հայտնվում: