Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Արթնացումի և պայքարի կոչ ավագ սերնդին

«ՀՀ քաղաքացիների ժողովը» հանդես է եկել ավագ սերնդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված է.

Մեր ժողովուրդը երկու տասնամյակ առաջ դժվարին պայքարի և մեծ զոհողությունների գնով է հասել Հայաստանի պետական անկախության վերականգնմանն ու Արցախի ազատության վերանվաճմանը: Այդ ձեռքբերումները եղել են ժամանակի երիտասարդ` ներկայիս ավագ սերնդի նվիրումի արգասիքը:

Այդ սերնդի ներկայացուցիչներից շատերը, լինելով ազնիվ հայեր ու քաղաքացիներ, պետականաշինության որոշակի փուլում իրենց առաքելությունն ավարտված համարելով, հետ քաշվեցին հանրային ասպարեզից և այն թողեցին պատեհապաշտ պաշտոնավարներին որոնք հետագայում վերածվեցին երկիրը պատուհասող քրեաօլիգարխիկ վարչախմբի` կորստյան վտանգի մատնելով ոչ միայն նշված երկու մեծագույն ձեռքբերումները, այլև Հայաստանում մարդու կեցության և կենսագործունեության համար անհրաժեշտ սոցիալական ու բնական միջավայրերը՝ իրական սպառնալիքներ ստեղծելով ազգի ապագա գոյության համար:

Ավագ սերունդը պարտք ունի խոստովանելու, որ առկա Ճգնաժամերի հիմնական պատճառներից մեկը նաև իր այն սխալներն ու բացթողումներն են, որոնց հետևանքով չձևավորվեցին ընդհանրականի գերակայության բավարար ընկալում և պետական կառավարման օպտիմալ ու արդյունավետ համակարգ, ինչից օգտվելով քրեաօլիգարխիկ վարչախումբը կարողացավ ձևավորել անտարբերության և հարմարվողականության մթնոլորտ և դրա հաշվին նպաստավոր պայմաններ ապահովել իր անպատժելիության ու երկրի հանցավոր թալանի համար:

Այս ճգնաժամերի և դրանց հետևանքների (Քաջարան, Թեղուտ, Մաշտոցի այգի և այլն) հաղթահարման բեռը էական մասով իր վրա է վերցրել երիտասարդ սերունդը` գիշեր ու զօր եղանակային անբարենպաստ պայմաններում դիմակայելով քրեաօլիգարխիկ վարչախմբի վարչական, քարոզչական և ոստիկանական ահռելի մեքենային: Անշուշտ, երիտասարդությունն ուժեղ է և կորովի, ձեռնհաս է ու դինամիկ, սակայն ավագների փորձը, գիտելիքներն ու հմտությունները հույժ կարևոր են համախումբ ջանքերով պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար: Ցավոք, երիտասարդների կողքին այսօր միայն հատուկենտ ավագներ կան:

Ուստի ավագ սերնդին արթնացումի և պայքարի կոչ ենք անում: Կոչ ենք անում սատարելու ազատատենչ ու լուսավոր երիտասարդությանը, ավագի պարտքի գիտակցմամբ կիսելու պայքարի բեռի ծանրությունը և, երիտասարդների հետ համատեղ շտկելով իր նախկին սխալներն ու բացթողումները, բարեհաջող կերպով ավարտին հասցնելու պետականության կերտման և անհատի ու ազգի ստեղծագործ զարգացման սոցիալական և բնական բարենպաստ միջավայրերի ձևավորման գործընթացը:

Ներկայումս պայքարի կիզակետը Մաշտոցի պուրակում է, որտեղ վարչախումբը փորձում է հանրային սեփականությունը ծառայեցնել քրեաօլիգարխիկ շահերին` կանաչ տարածքների հաշվին խրախուսելով առևտրի տաղավարների կառուցումը: Հանրային սեփականության իրավունքի վերականգնման այս պայքարում ավագ սերնդի պարտքն է ամբողջությամբ ստանձնել տաղավարները քաղաքացիական դատարանի վճռին համապատասխան ապամոնտաժելու պատասխանատվությունը` խաղաղ անհնազանդությամբ տոգորված երիտասարդներին զերծ պահելով ոստիկանական ուժերի հետ հնարավոր բախման բացասական հետևանքներից:

Մանվել Սարգսյան

Տիգրան Խզմալյան

Ժիրայր Սեֆիլյան

Երևան
02.04.2012 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում